azatutyun.am: Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ազատություն». - Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ռուսաստանը հանկարծ նորից հիշել նոյեմբերի 9-ն հայտարարությունը:
Անդրանիկ Քոչարյան. - Որովհետև այդ հայտարարությունը դեռ գոյություն ունի, բայց այդ հայտարարության մեջ նաև գոյություն ունի Ռուսաստանի պարտավորությունները: Մենք արձանագրում ենք պայմանագրի այն կետերը, որոնք ինչ-որ բան կատարվել է, ինչ-որ բան չի կատարվել, և Ռուսաստանի Դաշնությունը չկատարված մասում ունի իր մեղքի բաժինը:
Հիմա, էդ փաստաթղթի մեջ կա մի կետ, որը հետաքրքրել ա նաև մեր տարածաշրջանային շահեր ունեցող երկրների համար. դա միջանցքի խնդիրն էր, որը էսօր դուրս եկավ քննարկման, է՛ս պահին, քննարկումների դաշտից, և էսօր մենք ունենք մեր սահմաններն անառիկ դարձնելու խնդիրը:
«Ազատություն». - Բայց Ռուսաստանը բերում է նորից օրակարգ, ինչո՞ւ:
Քոչարյան. - Ռուսաստանը շատ բան կարող ա բերի, մենք մեր օրակարգով շարժվենք: Ինչու ա բերո՞ւմ՝ որովհետև իր շահերը երևի, գոյություն ունի մինչև...
«Ազատություն». - Ինչո՞ւ է ուզում կանգնել ինքը այդ միջանցքի վերահսկողի դերում:
Քոչարյան. - Ուզում ա, հետո՞: Ինչո՞ւ ա ուզում: Ուզում ա, մենք էլ չենք ուզում: Չէ, էդ հարցի իմաստը չեմ հասկանում, էլի: Ուզում ա, ինչո՞ւ ա ուզում: Ռուսաստանը բանն էլ ա ուզում՝ Ուկրաինան էլ ա ուզում գրավի, ինչի՞ ա ուզում:
«Ազատություն». - Դուք ասացիք՝ նորից առաջ է բերում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ռուսաստանը, որովհետև այդ նոյեմբերի 9 ի փաստաթուղթը գոյություն ունի, ճի՞շտ է:
Քոչարյան. - Այո, որևէ մեկը չեղարկել ա՞ էդ փաստաթուղթը:
«Ազատություն». - Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանի իշխանություննը իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից:
Քոչարյան. - Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանի իշխանությունները կորոշեն ինչ անեն:
«Ազատություն». - Եթե այդ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները չեն կատարել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, և հիմա առաջ է բերվում միայն այդ միջանցքի հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, ճիշտ չէ՞, որ Հայաստանը ետ կանչի պարզապես իր ստորագրությունը:
Քոչարյան. - Երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի, Դուք մի անհանգստացեք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)