azatutyun.am: Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող փաստացի միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը, որը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի ավտորիտար ռեժիմին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։
«Զրկանքները, որոնց շրջափակման ընթացքում բախվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանվում էին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից, սակայն շատ ավելի քիչ էին տեղեկությունները այն մարտահրավերների մասին, որոնց բախվում էին մարդասիրական աշխատողները, ովքեր փորձում են օգնել մարդկանց», - նկատում է հոդվածի հեղինակ Ռասմուս Քանբեքը:
Շվեդ լրագրողը հիշեցնում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։
«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում` սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրները», - ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին։ Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ «Բաքվի հարուցած լոգիստիկ, բյուրոկրատական խնդիրները, աննշան դետալների շուրջ կուլիսային վեճերը և տեղաշարժի ուղիղ արգելքներն անհնարին են դարձրել աշխատանքը»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը` OC Media-ից
comment.count (0)