ԿԸՀ-ն ստացել է «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու որոշումը
15:28 - 05 սեպտեմբերի, 2024

ԿԸՀ-ն ստացել է «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու որոշումը

Այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար ներկայացրել է. նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը ստորագրված նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից և առկա ստորագրությունները վավերացված նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, ինչպես նաև համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել