ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ:
Նախարարի առաջին կանգառը եղել է Դիլիջանը:
Սանոսյանը դիտարկել է մայիսյան աղետի ժամանակ փլուզված հենապատի կառուցման ընթացքը, ինչպես նաև Մ8՝ Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհի 2 կմ հատվածի շինարարության ընթացքը:
Նախարարը դժգոհել է նշված հատվածում աշխատանքների կատարման տեմպից և հանձնարարել աշխատանքներն ավարտել նվազագույն կարճ ժամկետներում:
comment.count (0)