Հասմիկ Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը Կատարի գործընկերներին են ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը
14:50 - 13 սեպտեմբերի, 2024

Հասմիկ Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը Կատարի գործընկերներին են ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերներին ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության ղեկավար Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել