Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: Այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանն՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- նշված է գրառման մեջ:
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական է տվել։ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ են տարածվել, որ հաջորդիվ հրաժարական է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
comment.count (0)