Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով
15:17 - 10 հոկտեմբերի, 2024

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել