Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
 |hetq.am|
21:08 - 19 հոկտեմբերի, 2024

Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

4 ֆիլմ է ներկայացված եղել «Օսկարի»՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմերը:

Հայկական ազգային կինոակադեմիայի կայքից տեղեկանում ենք, որ Ակադեմիան ունի 43 անդամ։ Ընտրությանը մասնակցել է 26 անդամ, որից 5-ը ձեռնպահ է մնացել։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Ընտրությունները գաղտնի են անցկացվել: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այս որոշման առնչությամբ` «Հետքը» զրուցել է Կինոակադեմիայի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս ու նրանցից յուրաքանչյուրը որ ֆիլմն է ընտրել։ «Հետքին» հաջողվել է զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ։

Ովքեր են ընտրել «1489»-ը․

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝  Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։ Քանի որ երրորդ ձայնը տվողը ցանկացավ գաղտնի մնալ, նրա անունը չենք հրապարակում: 

Վահագն Տեր-Հակոբյան, օպերատոր. ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝  Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին»։

Սուսաննա Հարությունյան, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ, «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ. «Շողակաթի ֆիլմը բարձր եմ գնահատում և իմ ուժերի ներածին չափով աջակցել եմ: Էդգար Բաղդասարյանի ֆիլմին էլ եմ շատ լավ ծանոթ՝ սկսած աշխատանքների առաջին փուլից։ Իմ ընտրությունը այս երկու ֆիլմերի մեջ էր, մեծ հարգանքով ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի  հանդեպ՝ ընտրել եմ Շողակաթ Վարդանյանին»: 

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արդեն ունեցել է իր ազդեցությունը հենց այդ փառատոների միջոցով, որտեղ հաջողության է հասել, այն շատ ավելի կարևոր է, քան թե «Օսկար» գնալը։ «Օսկար» գնալը ոնց որ պլակատ լինի, բայց այդ պլակատը, եթե ոչ մի արդյունքի չի հասնում, ոչ մի բանի չի ծառայում, իսկ այն փառատոները, որոնք իսկապես շատ լուրջ փառատոներ են, որտեղ հաջողության է հասել Շողակաթը, որտեղ կա հանդիսատեսի հետ խոսելու ուղիղ միջոց, իր ազդեցությունն արդեն թողել է։ Նոյեմբերին այն ցուցադրվելու է Փարիզում, ինքը ներկա է լինելու, ես էլ եմ անպայման լինելու և, իհարկե, օգնելու եմ իմ բոլոր հնարավորություններով»:

Կարեն Ղազարյան, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, «Շարմ Հոլդինգ»-ի համահիմնադիր. «Ես քվեարկել եմ «Յաշայի» օգտին։ Շատ տաղանդավոր ֆիլմ է, յուրօրինակ է. իր գաղափարով, սցենարով, կատարումով, դերասանական աշխատանքով բավականին լուրջ կինո է ստացվել: Դիտել եմ բոլոր չորս ֆիլմերը, բոլորն էլ արժանի ֆիլմեր են: Պետք էր ընտրություն անել։ Իհարկե, էդ սուբյեկտիվ կարծիքը, դա իմ կարծիքն է, իմ ընտրությունը, բայց դու ինքդ ես ընտրում ու ընտրում ես էն, որը կարծում ես՝ ավելի հետաքրքիր է աշխարհին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել