hy.armradio.am: Հոկտեմբերի 14-ից Երևանի Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաղորդել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ փաստացի բոլոր կայարաններն անցել են միասնական տոմսային համակարգի սպասարկմանը։
Նա խնդրել է երևանցիների աջակցությունը տրասնպորտային բարեփոխումների գործընթացում։
«Խնդրում ու առաջարկում ենք նվազագույնը նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման ընդամենը երկու եղանակ օգտագործեք․ առաջինը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը թույլ կտա միանգամից այն թողնել սարքի մեջ, երկրորդը, որ արդեն միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է, հենց էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից՝ QR կոդով»,- ասել է քաղաքապետը։
comment.count (0)