1lurer.am: Իսպանիայի Վալենսիա քաղաքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 92-ի, հաղորդում է շրջանի արտակարգ օգնության ծառայությունը X-ի միկրոբլոգում։
Ծառայությունից նաև հավելել են, որ ներկայումս շարունակվում է տուժածների ինքնությունը պարզելու գործընթացը։ Երեք մահվան դեպք է գրանցվել նաև Իսպանիայի երկու այլ շրջաններում։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը տասնյակ կյանքեր է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ այս պահին առկա տվյալներով ջրհեղեղից տուժած հայեր չկան։
comment.count (0)