Հունաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարվել է համընդհանուր գործադուլի պատճառով
 |shantnews.am|
20:46 - 20 նոյեմբերի, 2024

Հունաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարվել է համընդհանուր գործադուլի պատճառով |shantnews.am|

shantnews.am: Աթենքում չորեքշաբթի օրը խափանվել է հասարակական տրանսպորտ աշխատանքը՝ համազգային գործադուլի պատճառով, հայտնում է Associated Press-ը։

Բացի այդ, մի քանի ժամով ընդհատվել է Հունաստանի մայրցամաքը կղզիների հետ կապող լաստանավերի շարժը։

Պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները չորեքշաբթի օրը հայտարարել են 24-ժամյա գործադուլ՝ կառավարության գործողություններից դժգոհության պատճառով, մասնավորապես՝ գնաճի հետ կապված։

Արհմիությունները քննադատում են երկրի իշխանություններին՝ նրանց մեղադրելով աշխատունակ բնակչության կենսամակարդակի զգալի վատթարացման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել