Պուտինը հաստատել է պաշտպանության նոր բյուջեն ռեկորդային ծախսերով
 |azatutyun.am|
15:51 - 01 դեկտեմբերի, 2024

Պուտինը հաստատել է պաշտպանության նոր բյուջեն ռեկորդային ծախսերով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025-2027 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքը։ Բյուջեն ներառում է ռազմական կարիքների համար ռեկորդային ծախսեր։

2025 թվականին դրանք կկազմեն 13,5 տրիլիոն ռուբլի (145 միլիարդ դոլար)՝ երկրի ընդհանուր ծախսերի մոտավորապես 41 տոկոսը։ Սա ավելին է, քան առողջապահության, կրթության, սոցիալական քաղաքականության և ազգային տնտեսության խոստացված ֆինանսավորումը միասին վերցրած։

Այս ծախսերը հոգալու համար 2025 թվականից կբարձրանան եկամտահարկերը, փոքր և միջին բիզնեսի հարկերը, գազի, նավթի և ածխի արդյունահանման հարկերը, կբարձրանան նաև ալկոհոլի, ծխախոտի և քաղցր ըմպելիքների ակցիզները։ Ռուսաստանի արտահանողների և ներմուծողների ասոցիացիայի տվյալներով՝ հաջորդ տարի բոլոր ապրանքների գները կբարձրանան մոտավորապես 20 տոկոսով, իսկ բնակարանային և կոմունալ ծառայությունների գները՝ 10-ով։

Նման չափով պաշտպանական ծախսեր երկիրը չի ունեցել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել