Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
22:27 - 03 դեկտեմբերի, 2024

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:

Ինչպես հայտնել են դեսպանությունից, զրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժումից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի վատթարացման հետ կապված:

Ընդգծվել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել