Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|

armenpress.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել  Փրկչի Խաչափայտի մասունքը։

Հայրապետական հանդիսավոր թափորը խաչերի և խաչվառների առաջնորդությամբ ու ուխտավորների ուղեկցությամբ մտավ նորանորոգ եկեղեցի՝  օրհնելով ներկա ժողովրդին: Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի՝ վերաօծվեց Խորանի Սուրբ Սեղանը: 

Տաճարի վերաօծման առիթով նախ իր խոսքը հղեց Շիրակի թեմի առաջնորդ,  Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: 

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Հայրապետական բարձր ներկայությամբ մեր այս ուրախալի օրվա առիթով: Դեկտեմբերի 7-ը մեզ համար սգո օր էր՝ 36 տարի շարունակ: Այսօր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ, մենք հաստատում ենք, որ Գյումրին վերածնվում է, վերածնված է: Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցմամբ, վերաօծմամբ ու վերաբացմամբ մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին՝ որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը: 

Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն ասաց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով