Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն
18:35 - 09 դեկտեմբերի, 2024

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
 
Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։
 
«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել