Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը |factor.am|
17:55 - 11 դեկտեմբերի, 2024

Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը |factor.am|

factor.am: ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման իրենց պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կազմակերպությունում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նա նշել է, թե նման քայլի հիմք կարող է հանդիսանալ երկու տարվա ընթացքում չմարված պարտքը։ Այս մոտեցումը, ըստ Զախարովայի, նման է ՄԱԿ-ում գործող պրակտիկային:

«Ռուսաստանը վճարում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, իսկ մյուս մասնակիցները՝ 10%-ով։ Նախատեսված չէ վճարումներ կատարելուց հրաժարվելու կամ այն ուշացնելու որևէ ձև, ընթացիկ տարվա համար չփոխանցված գումարները կազմում են պարտք»,- պարզաբանել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել