Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP |factor.am|
19:22 - 21 դեկտեմբերի, 2024

Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։

Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո ընդունված օրենքը պետք է վերացնի բրիտանական գույքի օտարերկրյա սեփականատերերի շուրջ գաղտնիության շղարշը։ Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։ Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից:

Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ Պենտհաուսներ Հայդ պարկի դիմաց։ Առանձնատուն, որը նայում է Հեմփսթեդ Հիթի անտառապատ տարածքին:  2021 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Իլհամ Ալիևի և նրանց շրջապատի հարազատները Լոնդոնում ունեն մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք: Ալիևի ղեկավարման քսան տարիների ընթացքում այդ մարդիկ հսկայական հարստություն են կուտակել, որը ներդրել են ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։ Անշարժ գույքը նրանք գրանցել են տասնյակ օֆշորային ընկերությունների անունով։ Վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը մի շարք  բարեփոխումներ է իրականացրել, որպեսզի թույլ չտա աշխարհի հարուստներին և հզորներին թաքնվել օֆշորային կառույցների հետևում:

2022 թվականին ընդունված Տնտեսական հանցագործության դեմ (թափանցիկության և կիրառման) օրենքը պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող բոլոր օտարերկրյա ընկերություններին գրանցել սեփականատերերին օֆշորային բիզնես ռեգիստրում: Ակտիվների սեփականատիրոջը գտնելն այժմ պետք է սահմանափակվի առցանց տվյալների բազայի միջոցով պարզ հարցմամբ:

OCCRP-ի լրագրողներն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլի բրիտանական մասնաճյուղի հետազոտողները ուսումնասիրել են 23 օբյեկտների տվյալները, որոնք նախկինում կապում էին Ալիևների և նրանց շրջապատի հետ:  Կապը բացահայտվել է վեց դեպքում. առաջին անգամ փաստվել է, որ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, ուղղակիորեն ունեն վեց շքեղ բնակարան Հայդ պարկի դիմաց գտնվող շենքում։ Սակայն չի հաջողվել տեղեկություններ  գտել տասը գույքի սեփականատերերի մասին, որոնք Ալիևներն ու նրանց շրջապատը գնել են 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու քաղաքային տուն, մի քանի բնակարան և պենտհաուս, ինչպես նաև Լոնդոնի կենտրոնում գտնվող վեցհարկանի շենք: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել