Կանադայի վարչապետը կհեռանա պաշտոնից
 |azatutyun.am|
20:47 - 06 հունվարի, 2025

Կանադայի վարչապետը կհեռանա պաշտոնից |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը փոխարինող չի ընտրել:

Reuters-ի հաղորդմամբ՝ նա մամուլի ասուլիսում ասել է, որ խորհրդարանը կգործարկվի մինչև մարտ: Սա նշանակում է, որ Թրյուդոն դեռ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մինչև հունվարի 20-ը, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնը։ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել, որոնք կաթվածահար կանեն Կանադայի տնտեսությունը։

53-ամյա Թրյուդոն պաշտոնը ստանձնեց 2015 թվականի նոյեմբերին և երկու անգամ վերընտրվեց՝ դառնալով Կանադայի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել