Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
15:19 - 14 հունվարի, 2025

Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտում): Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել