Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի
 |shantnews.am|
12:48 - 16 հունվարի, 2025

Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի |shantnews.am|

shantnews.am: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը աշխարհին ցույց տվեց, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի տոկունությունը ստիպեցին Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – նշում է ՏԱՍՍ-ը) նահանջել», – գրել է Խամենեին X-ում:

Նա նաև կրկնել է իր հրապարակումը եբրայերենով:

Իրանի առաջնորդի խոսքով, մի օր անպայման գրքերում գրելու են, որ իսրայելցիները, «սպանելով հազարավոր կանանց ու երեխաների, սարսափելի հանցագործություններ կատարելով», ի վերջո պարտություն են կրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել