Անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք խոսում Ցեղասպանության մասին. Նիկոլ Փաշինյան
 |civilnet.am|
10:38 - 26 հունվարի, 2025

Անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք խոսում Ցեղասպանության մասին. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: «Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն այն, թե ինչպես ենք ընկալում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն, թե ինչպես ենք դրա մասին խոսում». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հարցին, թե ինչպես է տեսնում «Հայոց ցեղասպանության թեմայի տեղն ու դերը մեր ազգային ինքնության և պետական քաղաքականության մեջ, ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել այս հարցը մեր քաղաքական օրակարգում՝ թե՛ ներսում, թե՛ միջազգային մակարդակում», Փաշինյանը պատասխանել է.

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Սա ոչ միայն պատմական, այլև ռազմավարական հարց է։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում չի եղել, իսկ 1950-ականներին՝ հայտնվել է։ Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել և ի՞նչ հետևություններ ենք արել»,- ասել է Փաշինյանը։

«Մեր ինքնության կառավարման հարցը հիմնարար է։ Մենք հաճախ պատմության ընկալումը թողել ենք ինքնահոսի, բայց պետք է ուղղակիորեն հարց տանք՝ ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, և ինչպե՞ս պետք է դա օգտագործել ոչ թե որպես անընդհատ ցավի աղբյուր, այլ որպես ուժ և շարժիչ ուժ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ այս թեման պետք է ուսումնասիրվի ոչ միայն պատմաբանների, այլև քաղաքագետների, ռազմավարագետների կողմից. «Պետք է ձևավորենք հստակ դիրքորոշում, թե ինչ ենք ուզում ասել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին։ Սա պահանջում է ոչ միայն խոսույթ, այլև գործողություն»։

«Ես ուզում եմ ընդգծել, որ մեր ցեղասպանության պատմությունը պետք է դիտարկենք ոչ թե միայն որպես ազգային վիշտ, այլ նաև որպես միջազգային արդարության և իրավունքների պայքարի օրինակ։ Սա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք աշխատել այս հարցի շուրջ և միջազգային հանրությանը ներկայացնենք ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել, այլև այն, ինչ դասեր պետք է քաղենք բոլորս՝ նման դեպքերը կանխելու համար։

Այս ամենը չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր ցավը։ Բայց մենք պետք է ավելին անենք՝ այդ ցավը վերածելով գործողությունների։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն ճանաչումը, այլև մեր պետականության, մեր ինքնության և մեր միջազգային դիրքի ամրապնդումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել