Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական խորհրդի որոշումը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու մասին:
«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում»,- գրված է արտգործնախարարի X-ի էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին։
comment.count (0)