Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|
11:10 - 03 փետրվարի, 2025

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|

civilnet.am:Վրաստանի ոստիկանությունը փետրվարի 2-ին ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, երբ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում փակել էին մայրուղին:

Reuters-ի հաղորդմամբ, ձերբակալվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիան։

«Ինտերֆաքս»-ն էլ հաղորդում է, որ Մելիան գրավի դիմաց ազատ է արձակվել վարչական իրավախախտման համար ձերբակալվելուց հետո:

«Ոստիկանական բաժանմունքում ես ձեռնաշղթաներով նստած էի աթոռին, և ոստիկանը ոտքով հարվածեց ինձ», – Մելիայի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բողոքի ակցիայի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ոստիկանությունը կապահովի հանրահավաքի անցկացումը խաղաղ մթնոլորտում, օրենքով սահմանված շրջանակներում:

Նոյեմբերին «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, որից հետո վրացիները բողոքի ակցիաներ են սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել