Մեկ ուղևորատոմսը լինի 100 դրամ, մնացած փաթեթները շարունակեն գործել. ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց»-ի նախագիծը
13:25 - 11 փետրվարի, 2025

Մեկ ուղևորատոմսը լինի 100 դրամ, մնացած փաթեթները շարունակեն գործել. ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց»-ի նախագիծը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է մեկանգամյա օգտագործման ուղևորատոմսի համար սահմանել 100 դրամ արժեք՝ 10 օր տևողությամբ, թե՛ ֆիզիկական կրիչով, թե՛ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում:

Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ մնացած փաթեթները թող շարունակեն գործել:

Նա նշեց, որ իշխող խմբակցությունը տրանսպորտի թանկացման նախագիծը ներկայացնելուց ի վեր առնվազն վեց անգամ փոփոխություն է կատարել դրանում՝ նվազեցնելով սակագինը և երկարացնելով փաթեթների ժամկետները: Թորոսյանի խոսքով դա արվել է հանրության ճնշման և ընդդիմադիր ուժերի դիմադրության արդյունքում:

Մինչ այս նախագծի քննարկումը Երևանի ավագանին նույն նիստի ընթացքում 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց նույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որը ներկայացրել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել