Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի վարչապետը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն