Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Արագածի գագաթին մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած, որի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
comment.count (0)