ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է 2024թ. բյուջեի կատարողականը: Մինչ այդ նա անդրադարձավ Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրին:
Նա մասնավորապես նշեց, որ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա`
Միջանցքի համատեքստում Միրզոյանը նշեց, որ ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա. «Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի մեկնաբանությանը՝ ՀՀ սահմանադրության վերաբերյալ՝ նա ընդգծեց, որ համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև սահմանադրությունների մասին՝ հիշեցնելով, որ հայկական կողմն էլ իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի սահմանադրության մասին:
«Եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ... Եվ մենք ունենք առնվազն մեր Սահմանադրության մասով մեր ՍԴ-ի դիրքորոշումը մեկ այլ առիթով (սահմանազատման մասով՝ խմբ.) ... Բայց եթե նույնսիկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել էդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ, մեկընդմիշտ էդ հարցերը կարող ենք համարել փակված»,- ասաց Միրզոյանը:
Ապա Միրզոյանը նշեց, որ խաղաղության պայմանագրերը միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չեն տալիս, կախարդական փայտիկով երկու երկրներին բարեկամներ, համագործակիցներ չեն դարձնում:
«Իհարկե, լինում են բազմաթիվ զգայուն և գերզգայուն հարցեր, որոնք հետագայում պետք է քննարկվեն, կարգավորվեն: Եվ մեր համաձայնեցված, ստորագրման պատրաստ տեքստը ևս էս առումով բացառություն չէ, բայց կարևոր է նշել, որ էս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որ մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար և հարաբերությունները վերջնական կարգավորելու համար»,- հավելեց նա:
Խոսելով Մինսկի խմբի մասին՝ նա նշեց. «Մինչ այս պահը տեսնում ենք հռետորաբանության, ապակառուցողական տարրեր, որ հանդիպում ենք ադրբեջանակն կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում: Էն պահին, երբ կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»:
Արարատ Միրզոյանը նաև ընդգծեց, որ համաձայնեցված խաղաղության պայմանագրի որևէ դրույթ, պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել ստորագրվելուց, վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո:
comment.count (0)