Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ
18:42 - 27 մարտի, 2025

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել