Պռոշյանում կրկին լարված է. բնակիչները փակեցին ճանապարհը |news.am|
09:32 - 08 ապրիլի, 2025

Պռոշյանում կրկին լարված է. բնակիչները փակեցին ճանապարհը |news.am|

news.am: Պռոշյան եւ Քասախ գյուղերի բնակիչներն այսօր՝ ապրիլի 8-ի առավոտյան կրկին փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 25 երթուղին, որը բնակավայրերը կապում է Երեւանի հետ:

Նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվել է, որի արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ՝ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել