2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 4,2 միլիարդ դոլարով․ ՀՀ վարչապետ
 |hy.armradio.am|
11:27 - 15 ապրիլի, 2025

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 4,2 միլիարդ դոլարով․ ՀՀ վարչապետ |hy.armradio.am|

hy.armradio.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կտրուկ աճել են։

Նրա խոսքով՝ միայն 2024 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամով՝ ինչը կազմում է շուրջ 3,3 միլիարդ դոլար։

«2018-2024 թվականների ընթացքում՝ հեղափոխությունից հետո, պետական բյուջե մուտք է գործել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ շուրջ 4,2 միլիարդ դոլար։ Այս թվի մեջ չեմ ներառել նաև Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեի փոխանցված գումարները։ Այսինքն խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է»,- ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ մինչ հեղափոխությունն էլ Հայաստանի բյուջեի եկամուտները աճել են, սակայն հեղափոխությունն ապահովել է եկամուտների նոր, աննախադեպ բարձր տեմպ։

«Հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջե մուտք է գործել հավելյալ 4,2 միլիարդ դոլար՝ ներառյալ Քովիդի համավարակի և պատերազմը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել