ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն |armenpress.am|
17:37 - 19 ապրիլի, 2025

ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին կհանդիպի Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեք Ալ Սայիդի հետ, ով պետական ​​այցով կայցելի Մոսկվա։

Այս մասին նշված է ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Օմանի սուլթան Հեյթամ Բեն Թարեք Ալ Սայիդի միջև, ով պետական ​​այցով կլինի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ կողմերի հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-օմանական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական և ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել