ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին |armenpress.am|

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երևանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին։  Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։  «Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրա նոր նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։  Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։ Դրանից հետո ՌԴ մի խումբ պաշտոնյաներ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։  Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1223516
17:21 - 27 հունիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել

 |factor.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել |factor.am|

factor.am: Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են գերիների փոխանակման հերթական փուլը։ Այս մասին  հաղորդում են ՏԱՍՍ և Ինտերֆաքս լրատվական գործակալությունները՝ հղում անելով ռուսական բանակցային խմբի աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը տեղի է ունեցել Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում։ Գերիների փոխանակումը հավասար էր։ Աշխատանքները շարունակվում են», – լրագրողներին ասել է աղբյուրը։ Նա չի նշել, թե քանի մարդ է մասնակցել փոխանակմանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փոխանակումը: Գործակալության տվյալներով՝ ազատ արձակված զինվորները ներկայումս գտնվում են Բելառուսում և շուտով կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնողական բուժման համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հաղորդել է հունիսի 26-ին տեղի ունեցած գերիների փոխանակման մասին: Նրա խոսքով՝ Ուկրաինա են վերադարձել Զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողներ: Նրանց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:14 - 26 հունիսի, 2025
Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին

 |factor.am|

Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը անձամբ կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին Մինսկում հունիսի 27-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանա տեսակապի միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունիսի 27-ին Բելառուսի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով», -նշել է Ուշակովը՝ հավելելով․ «Բայց նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ հանդիպման ժամանակ»։ Ուշակովը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Սակայն նա  կուղարկի տեսաուղերձ։ «Հասկանալի պատճառներով, Իրանի նախագահ Փեզեշքիանը անձամբ չի մասնակցի։ Նա չի գա Մինսկ, բայց նա կուղարկի տեսաուղերձ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։ 2024 թվականից Իրանը ԵՏՄ-ում ունի դիտորդ պետության կարգավիճակ և մասնակցում է միության միջոցառումներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:04 - 25 հունիսի, 2025
Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին

Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին

Ի լրումն հունիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով ruID հավելվածը:   Լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք:   «Միևնույն ժամանակ, խնդրում ենք նկատի ունենալ, որ ruID հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը. • Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն. • Ռուսաստանում գտնվելու պարզեցումը՝ դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ. • պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում (կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու դեպքում, որպես ինքնազբաղված գրանցվելու և այլն). • կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ СНИЛС-ի ավտոմատ գրանցում (ռուսական SIM քարտի ձեռքբերման դեպքում). • պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում»,- ասված է հաղորդագրությունում:
19:57 - 25 հունիսի, 2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին
 |factor.am|

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մեղմացնել Ռուսաստանի հասցեին քննադատությունը առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության մեջ, գրում է The Telegraph-ը։  Ըստ պարբերականի՝ հայտարարությունն ավելի թույլ է թվում, քան նախորդ տարիներին։ The Telegraph-ի կողմից առաջին անգամ հրապարակված հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի 32 անդամները «վերահաստատում են իրենց շարունակական ինքնիշխան հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային, որի անվտանգությունը նպաստում է անդամների անվտանգությանը, և այդ նպատակով դաշնակիցների պաշտպանական ծախսերի մեջ կներառեն Ուկրաինայի պաշտպանությանը և նրա պաշտպանական արդյունաբերությանը ուղղված ուղղակի ներդրումներ»։ «Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը կոլեկտիվ պաշտպանությանը, ինչպես ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում. մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է», – ասվում է հայտարարության մեջ։ Հաագայում հանդիպումից առաջ Թրամփը կասկածի տակ էր դրել ԱՄՆ հանձնառությունը դաշինքին։ Նա ասել էր, որ 5-րդ հոդվածի «բազմաթիվ սահմանումներ» կան, ինչը անդամ պետությունների շրջանում մտավախություն է առաջացրել, որ նրանք շուտով կարող են կորցնել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները։ «Միավորված լինելով խորը անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների առջև, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի և ահաբեկչության մշտական ​​սպառնալիքի առջև, դաշնակիցները պարտավորվում են մինչև 2035 թվականը տարեկան ՀՆԱ-ի 5 տոկոսը ներդնել հիմնական պաշտպանական պահանջների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հետ կապված ծախսերում», – ասվում է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
19:43 - 25 հունիսի, 2025
Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։ «Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը:  Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
13:55 - 25 հունիսի, 2025
Կրեմլում ողջունում են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը |armenpress.am|

Կրեմլում ողջունում են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Մենք հույս ունենք, որ սա կլինի կայուն հրադադար», - նշել է նա։ Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունները, լսել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները և տեսել նախագահ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները։ Հարցին, թե այս հրադադարը, Մոսկվայի գնահատմամբ,  որքանով կարող է կայուն լինել, Պեսկովը նշել է, որ դա հայտարարելուց առաջ «եղել են Կատարի միջնորդությամբ շփումներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մի շարք շփումները Մերձավոր Արևելքում»։ «Մենք մինչև վերջ չգիտենք բոլոր մանրամասները, ուստի այստեղ ոչինչ չենք կարող ասել, բայց հենց սկզբից մենք կոչ ենք արել հրաժարվել խնդրի ռազմական լուծումներից և միանգամայն բացառել չհրահրված հարձակում որևէ պետության, այս դեպքում՝ Իրանի վրա, և որ առկա խնդիրների լուծումն ու կարգավորումը իրականացվեն քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 
14:49 - 24 հունիսի, 2025
Հունգարիան և Սլովակիան կարգելափակեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Հունգարիան և Սլովակիան կարգելափակեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունները որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրամիությունը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն արգելափակելու որոշումը կայացվել է ի պատասխան ԵՄ-ի՝ ռուսական էներգառեսուրսների ներկրումն աստիճանաբար դադարեցնելու պլանների։ «Մենք դա արեցինք, քանի որ Եվրամիությունը ցանկանում է անդամ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, արգելել գնել ռուսական էժան բնական գազ և էժան ռուսական նավթ, ինչպես դա արել է նախկինում»,- այսօր  Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն։ Նախարարը հավելել է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան ԵՄ-ի՝ աստիճանաբար ռուսական էներգառեսուրսների ներմուծումը դադարեցնելու պլանների։ Որպես լրացուցիչ փաստարկ նա նշել է, որ եթե նման փաթեթ ընդունվի, կոմունալ ծախսերը կբարձրանան։ Միաժամանակ հունգարական դիվանագիտության ղեկավարը հայտնել է նաև իր երկրի դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, որը արդեն չորրորդ տարին է պաշտպանվում է ռուսական ռազմական ագրեսիայից։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ հունգարացիներին թույլ չենք տա փող ուղարկել Ուկրաինա: Մենք պատրաստ չենք որևէ նոր ֆինանսական աջակցության, զենքի նոր մատակարարումների, որևէ նոր ռազմական գործողության», - ասել է Սիյարտոն հունգարական 24.hu պարբերականին տված հարցազրույցում:
20:24 - 23 հունիսի, 2025
ADM Diamonds-ը իր հումքը ՌԴ-ից չի ձեռք բերում. ընկերությունը  հերքում է իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակության դեպքով քրեական գործինվ

ADM Diamonds-ը իր հումքը ՌԴ-ից չի ձեռք բերում. ընկերությունը հերքում է իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակության դեպքով քրեական գործինվ

ADM Diamonds LLC ընկերությունը հերքում է իր առնչությունը Մոսկվայում բարձրորակ ադամանդների հափշտակության դեպքով հարուցված քրեական գործին, ինչպես նաև  Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։  Ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Ռուսաստանի քննչական կոմիտեի և Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկատվությունը, թե «Ալռոսա» ընկերությունից պարբերաբար հափշտակված բարձրորակ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան են փոխանցվել ADM Diamonds LLC ընկերության միջոցով։   Ստորև ներկայացնում ենք ընկերության տարածած հայտարարությունն ամբողջությամբ.  Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներում տարածված նյութերի, որ, իբրև թե    «Ռուսաստանից գողացված ադամանդներ են հասցվել ADM Diamonds LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», պաշտոնապես հայտարարում ենք.  Տվյալ լուրն ամբողջությամբ կեղծիք է, չհիմնավորված ու չփաստարկված։  · Նախևառաջ՝ ADM Diamonds-ի միակ և պաշտոնական հիմնադիրն ու սեփականատերը հայ գործարար Արտակ Բաղիկյանն է։  · Ընկերությունը երբևիցե կապ չի ունեցել և չունի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ. վերջինս չի հանդիսանում և չի հանդիսացել ո՛չ ընկերության շահառու, ո՛չ ընկերության բաժնետեր, ոչ էլ առավել ևս՝ սեփականատեր:  · Ավելին՝ նյութերում նշվում է, թե ADM Diamonds-ը պատկանում է Բաղիկյան եղբայրներին։ Հայտնում ենք, որ 2022 թվականից ընկերության 100% բաժնետերն ու սեփականատերը միայն ու միայն Արտակ Բաղիկյանն է։  · ADM Diamonds-ին չի հասցվել և ոչ մի գողացված հումք, ավելին՝ մենք մեր վերամշակման հումքը չենք ստանում ՌԴ-ից։ ADM Diamonds ընկերության ադամանդի վերամշակման բարձրորակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից և Հոնկ Կոնգից՝ բացառապես օրինական ճանապարհով, համապատասխան բոլոր իրավական գործընթացներին ու փաստաթղթերին։ Այս մասին առկա են բոլոր վկայություններն ու ապացույցները։  · Մեր ընկերությունը երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ։ Մեզ համար արդար ու ազնիվ աշխատանքը հիմնարար արժեք և սկզբունք է գործունեության առաջին իսկ օրվանից. այդպես եղել է, կա ու կմնա»։  Ընկերությունը ներկայացրել է նաև ADM Diamonds-ի հիմնադիր տնօրեն Արտակ Բաղիկյանի ուղերձը.  «Դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից, մեզ փորձում են կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք որևէ առնչություն չունենք քաղաքական և ո՛չ մի ուժի, ո՛չ մի անհատի, ո՛չ մի կուսակցության կամ խմբավորման հետ։ Մենք չենք ստանում ոչ մի քաղաքական աջակցություն, չենք պատկանում որևէ քաղաքական կուսակցության։ Մենք բիզնես ենք՝ մեր բիզնես արժեքներով ու սկզբունքներով։ Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությանը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրգռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ։ Մենք մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ու ազնիվ աշխատանքով։ Այսօր մենք Հայաստանում միակ խոշոր ադամանդագործական ընկերությունն ենք, որը հայկական ադամանդագործության ավանդույթների պահպանման, մեր երկրում այս կարևոր տնտեսական ուղղության զարգացման ջատագովն է։  Մենք, անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու ճգնաժամերից, փորձում ենք պահպանել արտադրությունը, քանի որ քաջ գիտակցում ենք դրա կարևորությունը Հայաստանի նման փոքր երկրների համար։ Մենք արդար ու ազնիվ սկզբունքներով գործող բիզնես ենք, միշտ եղել ենք ու կմնանք քաղաքականությունից դուրս։ Նման լարված օրերին քաղաքական շահարկումներն ուղղակիորեն հարվածի տակ են դնում մեր՝ տարիներով վաստակած հեղինակությունն ու բարի համբավը։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված տեղեկատվությունների տարածումից, մեր անվան անհարկի շահարկումներից և մեր հեղինակությունը վնասող արատավոր փորձերից։  Այսուհետ, նմանատիպ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածման դեպքում ինքներս ենք հետամուտ լինելու բացառապես իրավական ձևով, արդարադատության բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան ձևով խնդիրը լուծելուն և ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուն»։ Նշենք, որ պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ևս հերքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը՝ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ։  Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները: Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական "АЛРОСА" ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան: «Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. -ն է», - պնդում է ռուսաստանյան գերատեսչությունը:
16:06 - 23 հունիսի, 2025
Խաչատուր Սուքիասյանը կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող կազմակերպության հետ. գրասենյակից հերքում են ՌԴ ԱԴԾ-ին
 |azatutyun.am|

Խաչատուր Սուքիասյանը կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող կազմակերպության հետ. գրասենյակից հերքում են ՌԴ ԱԴԾ-ին |azatutyun.am|

azatutyun.am: «Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ», - «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը: ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները: Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական "АЛРОСА" ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան: «Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. -ն է», - պնդում է ռուսաստանյան գերատեսչությունը: Լրացում Պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․ «Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է», -նշված է գրառման մեջ։ 
12:33 - 23 հունիսի, 2025