ՀՀ ՊՆ նախարարը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները
18:57 - 23 ապրիլի, 2025

ՀՀ ՊՆ նախարարը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել