civilnet.am: Վրաստանն ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման ներուժ որպես չեզոք երկիր, որը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան՝ Ադրբեջան այցելելուց մի քանի օր անց, գում է Սպուտնիկ Վրաստանը։
«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում: Նույն վերաբերմունքն արտահայտեցին նրանց արտաքին գործերի փոխնախարարները՝ Թբիլիսի իրենց վերջին այցի ժամանակ՝ մեր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշ է: Հարևանների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար հատուկ հետաքրքրության ոլորտ է», – ասել է Կավելաշվիլին:
Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով ապրիլի 15-ին մեկն էլ Ադրբեջան։
comment.count (0)