Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի դեսպանատան բացումը |lragir.am|
07:00 - 20 սեպտեմբերի, 2019

Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի դեսպանատան բացումը |lragir.am|

lragir.am։ Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի կառավարության որոշումն Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի ԱԳՆ թվիթերյան պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին:

 

«Որոշումն արտացոլում է վերջին տարում մեր դիվանագիական հարաբերություններում նշանակալի առաջընթացը: Վստահ ենք, որ դա ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամությունը և պետութունների համագործակցությունը բոլոր ոլորտներում», – նշված է Իսրայելի ԱԳՆ հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել