Այսօր ժամը 11։15 Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում, հաղորդում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերության մամուլի խոսնակը:
«Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում», - ասված է հաղորդագրությունում:
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և խոստանում լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել։
comment.count (0)