hetq.am: Անցնող տարում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը մարզպետարանի բյուջեից 30 մլն դրամ դրամական օգնություն է հատկացրել քաղաքացիներին: Գումարը բաշխելու որոշումները մարզպետը միանձնյա է կայացրել, իսկ օգնության հասցեատերերը հայտնի չեն, քանի որ որոշմանը կից հավելվածները չեն հրապարակվել: Դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հնարավոր չէ կանխատեսել, թե որն է մարզպետի կարիքավորության ընկալումը:
Միայն 2019 թ. դեկտեմբեր ամսին մարզպետ Դ. Գեւորգյանը մոտ 13 մլն դրամ է բաժանել 253 քաղաքացու: Այսինքն՝ միջինը յուրաքանչյուրին տրամադրվել է 50 000 դրամ:
Հասկանալու համար, որպես սոցիալական օգնություն մարզպետի հատկացրած 30 մլն դրամը շատ է, թե՞ քիչ, համեմատություն կատարեցինք Շիրակի մարզի հետ: Անցնող տարում Շիրակի մարզպետը 24 մլն 700 հազար դրամ դրամական օգնություն է հատկացրել: 2019 թ.-ին Ազգային վիճակագրական ծառայության (ԱԱԾ) հրատարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հետազոտության համաձայն՝ 2018 թ.-ին աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում՝ բնակչության 42%-ն ապրում է աղքատության գծից ցածր: Հանրապետությունում աղքատության ամենացածր ցուցանիշը Արագածոտնի մարզում է գրանցվել՝ 16,2%:
Երկու մարզերի մարզպետների 2019 թ.-ին տրամադրած դրամական օգնությունների չափերի համեմատականից դատելով՝ Արագածոտնի մարզում աղքատության ցուցանիշը պետք է որ գերազանցեր Շիրակի մարզին:
Շիրակի մարզպետի (ների) որոշումներին կցվել են օգնություն ստացած անձանց ցանկը եւ հասցեները: Միաժամանակ նշվում է, որ գումարը տրամադրվում է մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների կողմից դիմումատուների ընտանիքների սոցիալական վիճակի ուսումնասիրությունների վերաբերյալ եզրակացությունների եւ ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)