Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը

 |armenpress.am|
18:49 - 11 փետրվարի, 2020

Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում ոլորտի պատասխանատու նախարարներին դիտարկել դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Այսօր հանրապետության դպրոցներում և այլ նախակրթարաններում բավականին մեծ թիվ են կազմում երեխաների շրջանում ծանր շնչառական հիվանդությունները: Չնայած կար հաղորդագրություն, որ դեռևս խնդիրը չի հասել նրան, որ երեխաները ժամանակավոր դպրոց չգնան, սակայն կարծում եմ, որ առողջապահության նախարարը մեկ անգամ ևս պետք է որոշակի գնահատական տա, քանի որ տեսնում ենք, որ խնդիրը չի լոկալիզացվում, այլ հակառակը` ընդլայնվում Է»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավոր դիմեց առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին` մեկ անգամ ևս դիտարկում անցկացնելու և այս հիվանդությունները կանխելու համար: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել