Միքայել Սերգեյի Մելքումյանը (ապրիլի 1, 1962, Երեւան) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր է, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ։ Եղել է 6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
1987-1990թթ. աշխատել է ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք) եւ ԱԺ նախագահի տեղակալ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: