Հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին. քաղաքացին ուսումնասիրել է ՏԸՀ ցուցակները
20:51 - 03 մարտի, 2020

Հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին. քաղաքացին ուսումնասիրել է ՏԸՀ ցուցակները

Ապրիլի 5-ի հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին և բազմիցս նրանց կողմից (ՀՀԿ, ՀՅԴ) ներկայացվել են հանձնաժողովների կազմերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացի Միհրան Մխիթարյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի հրապարակումը մեծ աժիոտաժ առաջացրեց, անձամբ ինձ ահազանգել են իմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր հայտնում էին, որ նրանք երկար տարիներ լինելով ընդիմության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամներ, ովքեր բառի ամենաուղիղ իմաստով կռիվ են տվել տեղամասերում ընտրությունների օրինականությունը պահպանելու համար՝ փաստացի ինձ պես դուրս են մնացել Ապրիլի 5-ի հանրաքվեի ՏԸՀ-ներից, փոխարենը հանձնաժողովմերում են հայտնվել մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին և բազմակի անգամ նրանց կողմից (ՀՀԿ, ՀՅԴ) ներկայացվել են հանձնաժողովների կազմերում։

Եվ ես որոշեցեցի գնալ այս մտահոգիչ երևույթի հետքերով, այսօր ամբողջ օրը տրամադրելով հետազոտության իրականացմանը, որը ի ցույց է դնում այն խայտառակ պատկերը, որ տիրում է հանձնաժողովներում։ Իրականացնելով հետազոտական համեմատություն գալիք հանրաքվեի և ԱԺ վերջին ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի միջև։ Պատկերը հետևյալն է՝ «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր բազմակի անգամ հանձնաժողովներում իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ, ՀՅԴ-ական շրջանակներին, լինելով վերջիններիս կողմից ներկայացված հանձնաժողովների անդամներ, և ես դուրս եմ բերել այդ անձանց ամբողջ ցուցակը, որը կարող եք տեսնել ներբեռնելով ֆայլը։ 

Իշխանությունների այս գոծելաոճը լրջագույնս վտանգում է գալիք հանրաքվեի օրինականության ապահովումը, և բազմաթիվ հարցեր է առաջ քաշում․․․

Հ․Գ․ Ցուցակում գտնվող անձանք տվյալները գաղտնի չեն և հասանելի են նաև ԿԸՀ կայքում (Elections.am)»:

Հավելենք, որ Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ուներ, այսինքն՝ յուրաքանչյուր կողմից 4016 անդամի մասին է խոսքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել