Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի պապուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես կանգառ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:
Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,- գրել է Կարապետյանը:
comment.count (0)