Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)
21:53 - 21 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)

21։48- Նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որպես կանխարգելիչ միջոցառում, Ստեփանակերտի ավտոկայանի հարակից տարածքում կատարվում է մեքենաների ախտահանում, որից անվճար կարող են օգտվել ցանկացողները։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

21։36- Ի լրացումն նախորդ գրառման։

Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում, կարող են աշխատել։ [Բաբկեն Թունյան]

 

20։54- Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները: [Արսեն Թորոսյան]

 

20։37- Վրաստանի  Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող այն վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում։ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։ Այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում և ապրանքներ են ներմուծում Վրաստան, Վրաստան մուտք գործելու պահին բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

19։58- Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: 
Արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: [ԱԳՆ մամուլի խոսնակ]

 

19։30- Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։ [Բաբկեն Թունյան]

 

19։08- Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից: [Տիգրան Ավինյան]

 

19։04- Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի տարբեր համայնքներում տարատեսակ միջոցառումներ են իրականացվում: Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցները համայնքի բնակիչներին բաժանել են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր։ Նմանօրինակ միջոցառումներ են իրականացվել նաև Հրազդան, Չարենցավան համայնքներում: Մարզի տարբեր համայնքներում լայն թափով իրականացվում են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվում են գլխավոր և երկրորդական փողոցներ, բակեր, մուտքեր։  [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

18։29- Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:
Այցելության դեպքում՝
1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,
2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,
3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:
Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով:

 

18։19- Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։ [Տիգրան Ավինյան]

 

17։53- Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը:

 

17։24- Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։

Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ 

Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ 

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։ 

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579։ [Զարուհի Բաթոյան]

 

16։34- Պարետատան ցուցումով եւ մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ Երեկ գիշեր խորհրդակցություն եմ ունեցել նաեւ աղբահանության ոլորտը կորդինացնոց եւ ղեկավարող մարդկանց հետ եւ ինձ տեղեկացրեցին, որ մաքրվում են նաեւ շենքրի աղբամուղերը, բունկերները եւս ուշադրության կենտրոնում են։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան]

 

16։21-Հարգելի լոռեցիներ, արտակարգ դրության պայմաննեում  հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:   

Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի,  խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ'  արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի։

Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ' իրավիճակը  մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում: 

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով,  այլև միմյանց օգնելու, աջակցելու,  ապրումակցելու ճանապարհով:   [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

15։37- Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: [ՀՀ պարետի որոշում] 

14։50- Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը: Բայց այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք մեկուսացված ու ինքնամեկուսցված են: Վերահսկողություն է իրականացվում առաջին օղակի՝ պոլիկլինիկաների բժիշկների կողմից, ովքեր շաբաթ ու կիրակի օրերին էլ են աշխատում։  [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան

14։24-«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա:

Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական  ժողովի`այս էջի լայվի ընթացքում։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

14։19- Եթե սովորական պայմաններում Երևանի   մետրոնպոլիտենը ունենում էր շուրջ 75․000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է շուրջ 15․000, մոտ հինգ անգամ կրճատվել  է ուղևոների քանակը։ Նույն կերպ ավտոբուսներում ՝ նախկինում  70․000 էր , հիմա ՝ 20․000 է։ Միկրոավտոբուսների պարագայում այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի։ Այն վարորդները , որոնց տարիքը բարձր է 60-ից և ունեն խրոնիկ հիվանդություններ, չեն աշխատում։ Չկա մի տարածք, որտեղ գործող տրանսպորտային միջոցներ չլինեն։ [Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան]

13։06-‼️Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: [Ան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

12։56-Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։

Թեժ գծի համարներն են.

📌8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

📌+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս

📌060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում։[ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]

11։57- Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

11։27- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում  առողջապահության հետազոտական ինստիտուտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:

10։45-Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։

Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն]

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։

Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն]

10։27-Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզպետարանները տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում են կամավորներ: Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:

Նշվում է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

10։00- Թարմացում 21.03.2020, ժամը 10։00֊ի դրությամբ արձանագրվել է 160 դեպք։ Վերջին 24 ժամում գրանցվել  է  24 նոր դեպք։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել