«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|
aravot.am: ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին նման հարց ուղղեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստվածների առողջական վիճակը ստուգե՞լ են․ «Պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»։
ՔՊ-ականների շարքերում աղմուկ դուրս եկավ հարցադրումից։ Գեղամ Նազարյանը պնդեց, որ ցավոտ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կեղծ են պնդումները, թե պատվաստումները վատ են ազդել կանանց առողջության վրա․ «Հարյուր հազարավոր կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն ազդել նրանց վերարտադրողական առողջության վրա։ Հակառակը, կան ուսումնասիրություններ, թե չպատվաստվելն ինչ վատ է ազդել առողջության վրա»։
Առավել մանրամասն՝ aravot.am-ում
14:11 - 19 ապրիլի, 2023