Արտաշատի բժշկական կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ
22:11 - 17 ապրիլի, 2020

Արտաշատի բժշկական կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են, որ ԲԿ-ից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: 

Հիվանդությունը հաղթահարած պացիենտներին, որոնք այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում են ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել