ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետին
20:13 - 20 ապրիլի, 2020

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետին

ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես  կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ

պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ նույն քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել