Ասանժն է գլխավորել միջամտությունն ԱՄՆ ընտրություններին․ CNN |shantnews.am|
05:14 - 16 հուլիսի, 2019

Ասանժն է գլխավորել միջամտությունն ԱՄՆ ընտրություններին․ CNN |shantnews.am|

shantnews.am:  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իբրև թե Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը վերածել էր հրամանատարական կետի, որտեղից ազդեցություն է ունեցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։ Նման պնդմամբ է հանդես եկել CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսպանական մասնավոր պահնորդական Undercover Global ընկերության ներկայացրած զեկույցին։

Հեռուստաալիքը նշում է, որ Ասանժը դեսպանատանը երկարատև հանդիպուներ է ունեցել ռուսների և համաշխարհային դասի ցանցահենների հետ, ինչպես նաև թանկարժեք համակարգչային սարքավորումներ պատվիրել՝ տվյալերի փոխանակման գործընթացը հեշտացնելու համար։ Նրան տրամադրվել է գերարագ ինտերնետ, հեռախոսային կապ և գաղտնի հանդիպումների սենյակ։

Նշվում է, որ լրագրողը կիրառել է գաղտնալսումների համար նախատեսված ինքնաշեն սարք, որն անձամբ է պատրաստել։

Համաձայն CNN-ի հրապարակումների՝ կազմակերպության հիմնադիրը գաղտնի օգտվել է գրեթե բոլոր լիազորություններից, որոնցով օժտված է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել