Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|
09:55 - 14 օգոստոսի, 2020

Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

tert.am: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:

Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»:

Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել