ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի սահմաններին. Լուկաշենկո |tert.am|
21:53 - 22 օգոստոսի, 2020

ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի սահմաններին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյի մարզային խորհրդի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր զորքերը մոտեցնում է հանրապետության սահմանին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Լուկաշենկոյի խոսքով՝ հակառակորդները փորձում են «կոտրել» և «վախեցնել» ներսից, ինչպես նաև բացեիբաց սպառնում են «սահմանի այն կողմից»:

«Դուք երևի շատ լավ լսում եք այդ սպառնալիքներն արևմտյան քաղաքական գործիչների շուրթերից: Եթե բոլորը սկսում են նույն ուղղությամբ փչել և բացեիբաց հայտարարում են ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, դա հենց այնպես չէ, դիվանագիտության մեջ այդպես չի լինում»,- ասել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը նշել է, որ F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են 15-20 րոպե թռիչքի հեռավորությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել