tert.am: ԱՄՆ-ն 27-ամյա իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին մահապատժի ենթարկելու համար Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ է սահմանել, գրում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու իրանցի դատավորի, երեք բանտի և հեղափոխական դատարանի բաժանմունքի նկատմամբ։
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահանվել Շիրազ քաղաքի հեղափոխական դատարանի դատավոր Սեյեդ Մահմուդ Սադատիի և Մաշհադ քաղաքի հեղափոխական դատարանի դատավոր Մոհամմադ Սոլթանի նկատմամբ:
Ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնված ուղղիչ հիմնարկները գտնվում են Շիրազ, Ուրմիա և Մեշհեդ քաղաքներում:
«ԱՄՆ-ն հանձնառու է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ժխտում են Իրանի ժողովրդի ազատությունն ու արդարությունը»,- ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։
27-ամյա Նավիդ Աֆկարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով, ինչպես նաև Շիրազ քաղաքում անվտանգության աշխատակցի սպանության համար։
comment.count (0)