Մերժվել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը, իսկ Վարդան Հարությունյանը վճռաբեկ նոր բողոք է ներկայացրել  |hetq.am|
17:47 - 06 նոյեմբերի, 2020

Մերժվել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը, իսկ Վարդան Հարությունյանը վճռաբեկ նոր բողոք է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 28-ին Վարչական վերաքննիչ դատարանը որոշել է Պետական եկամուտների ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ Վարչական դատարանի 2019 թվականի օգոստոսի 6-ի վճիռը թողնելով անփոփոխ։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Վարչական դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրել էր տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերի պատճենները՝ տրամադրելով այն տեղեկությունները, որոնք, ըստ Կառավարության որոշման, համարվում են գաղտնի։

Դրանից հետո Կառավարությունը գաղտնազերծեց ՀԴՄ-ների գնման որոշումները և «Հետքը» ՊԵԿ-ից ստացավ դրանց գնման պայմանագրերի մի մասը։ Այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վարչական դատարան՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։

Հսկիչ-դրամարկղային մեքենաների գործով սա դատական միակ զարգացումը չէ։

Հոկտեմբերի 5-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:

Դատարանը թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել էր որոշումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետ։ Վարդան Հարությունյանի ներկայացուցիչները հոկտեմբերին 15-ին ներկայացրել են շտկված վճռաբեկ բողոք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել